1.08.2025
Թուրքիան եւ ԱՄՆ-ն կհաղթահարեն հարաբերությունների ներկայիս «անկանոն շրջանը». Էրդողան
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է ամբողջ միջուկային զենքի վերացման անհրաժեշտությունը

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը ընդգծել է ամբողջ միջուկային զենքի վերացման անհրաժեշտությունը, հաղորդում է Tasnim-ը:

Նյու Յորքում Միջուկային զենքի լիարժեք վերացմանը նվիրված խորհրակցությանը ելութ ունենալով, Զարիֆը հիշատակել է աշխարհում նոր միջուկային զենք ստանալու եւ նման զենքի արդիականացման համար մրցակցությունը՝ կոչ անելով վերջ դնել վտանգավոր մրցակցությանը:

Նա նաեւ ընդգծել է ամբողջ աշխարհում «անմարդկային» զենքի լիարժեք վերացման անհրաժեշտությունը:

Զարիֆը ողջ աշխարհին կոչ է արել միանալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, ապամիջուկայնացման պարտավորությունների անվերապահ իրականացմանը եւ առանց միջուկային զենքի աշխարհի ստեղծմանը:

ՀՀ-Իրան հարաբերություններով Թեհրանը հակակշիռ է ստեղծում թուրք-ադրբեջանական տանդեմին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան