25.11.2024
Լավրովը, Չավուշօղլուն և Զարիֆը քննարկել են իրավիճակը սիրիական Իդլիբում
prev Նախորդ նորություն

Թուրքիան եւ ԱՄՆ-ն կհաղթահարեն հարաբերությունների ներկայիս «անկանոն շրջանը». Էրդողան

Թուրքիան եւ ԱՄՆ-ն ռազմավարական գործընկերության միջոցով կհաղթահարեն հարաբերությունների ներկայիս «անկանոն շրջանը»: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մեր ռազմավարական գործընկերությունը, որը բազմիցս դժվարություններ է վերապրել, կկարողանա հաղթահարել այս բուռն շրջանը»,-ասել է Էրդողանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ տարաձայնությունները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենը, ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիան եւ պատժամիջոցները` թուրք-ամերիկյան հարաբերությունների համար ստուգում են»:

Էրդողանի կարծիքով, Թուրքիան եւ ԱՄՆ-ն  պետք է երկար ճանապարհ անցնեն իրենց հարաբերություններում: Նա նշել է, որ Թրամփի վարչակազմի որոշ շրջանակներ ենթադրում են, որ Թուրքիայի հետ տարաձայնությունները կարող են լուծել սպառնալիքների, ճնշումների եւ շանտաժի միջոցով:

Այնուամենայնիվ, Էրդողանը նշել է, որ Թուրքիան հույսով է նայում ԱՄՆ-ի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ապագային, չնայած, որ Վաշինգթոնը պատժամիջոցներ է կիրառել եւ կրկնապատկել պողպատի եւ ալյումինի ներմուծման համար մաքսատուրքերը: