31.07.2025
Լիբերման. Հասկանում ենք ռուսական կողմի մեղադրանքները
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Իրանին ահաբեկչության առաջատար հովանավոր է անվանել

Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ Իրանին աշխարհում ահաբեկչության առաջատար հովանավոր է անվանել՝ Թեհրանին մեղադրելով մերձարևելյան տարածաշրջանի պետություններում բազմաթիվ հակամարտություններ հրահրելու ու իրավիճակն ապակայունացնելու համար:

Պետքարտուղարության՝ աշխարհում ահաբեկչության թեմայով ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի  ասվում է, որ Իրանն ու իր դրածոները պատասխանատու են Աֆղանստանում, Բահրեյնում, Իրաքում, Լիբանանում ու Եմենում բռնության տարածման համար: Նրանք հավելել են, որ իրանցի զինյալներն ու նրանց աջակցությունը վայելող գրոհայինները մեծ փորձ են ձեռք բերել սիրիական պատերազմում և այժմ մտադիր են այն կիրառել այլ երկրներում:

Զախարովա. Իդլիբի պայմանավորվածությունը կօգնի զատել ընդդիմադիրներին և ծայրահեղականներին
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար