25.11.2024
ԱՄՆ-ն Իրանին ահաբեկչության առաջատար հովանավոր է անվանել
prev Նախորդ նորություն

Զախարովա. Իդլիբի պայմանավորվածությունը կօգնի զատել ընդդիմադիրներին և ծայրահեղականներին

Օրեր առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որն ուղղված է սիրիական Իդլիբում իրավիճակը կարգավորելուն, թույլ կտա իրարից զատել չափավոր ընդդիմադիր զինյալներին ծայրահեղականներից, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան:

«Պուտինի ու Էրդողանի որոշումը թույլ կտա փրկել մարդկային կյանքեր Իդլիբում: ՌԴ-ն հույս ունի, որ այս քայլը սթափեցնող ազդցություն կունենա նաև նրանց վրա, ովքեր փորձում էին լարել իրավիճակը քիմիական զենքի միջոցով սադրանքներ կազմակերպելու ծրագրերով։ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան փորձում էր արդարացնել իր ագրեսիան բեմականացված քիմիական հարձակման միջոցով», - նշել է նա: