22.12.2024
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագիրը կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում
prev Նախորդ նորություն

Վրաստանի խորհրդարանը Քութայիսիից Թբիլիսի կտեղափոխեն

Հաջորդ տարվա հունվարից Վրաստանի խորհրդարանը կկարողանա մայրաքաղաք Թբիլիսիում շարունակել իր գործունեությունը։

Կառավարությունը գործադիր մարմինը մայրաքաղաք վերադարձնելու որոշում է կայացրել։ Հետևաբար, կանոնակարգում, որի նախագիծն այժմ դիտարկվում է, խորհրդարանի գտնվելու վայրը Քութայիսին չի նշվի։

Իսկ Քութայիսիում գտնվող շինությունը կհատկացվի ներքին գործերի նախարարությանը։ ՆԳՆ-ն ծրագրում է շենքում մի քանի ստորաբաժանում տեղակայել, այդ թվում՝ ոստիկանական ակադեմիան և 112 տեղեկատվական կենտրոնը։

Նոր սահմանադրության համաձայն, որն ուժի մեջ կմտնի նախագահի երդմնակալությունից հետո, խորհրդարանի գտնվելու վայրը չի նշվի։