23.12.2024
Փորձագետ. Պուտինն ու Ալիևը կքննարկեն Հյուսիս-Հարավ միջանցքն ու համագործակցությունը
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի պայմանագիրը կկնքվի 2025 թ-ին. հանդիպում Մոսկվայում

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների էներգետիկայի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդակցությանը:


Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, քննարկվել է ԵԱՏՄ միասնական էլեկտրաէներգետիկական շուկայի մասին համաձայնագիրը եւ, այդ համատեքստում, ԵԱՏՄ շրջանակում գազի ընդհանուր շուկայի ձեւավորման, գազի փոխադրման ծառայությունների գնագոյացման միասնական մեթոդոլոգիան:


Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման վերաբերյալ նախատեսվող միջազգային պայմանագիրը պետք է մշակվի ու կնքվի մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը եւ համահունչ լինի ԵԱՏՄ պայմանագրի հիմնարար սկզբունքներին:


Լիազոր մարմինների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել աշխատանքային համապատասխան խմբերի միջոցով շարունակելու եւ վերջնական տեսքի բերելու գազի ընդհանուր շուկայի ձեւավորման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակումը:


ԵԱՏՄ շրջանակում գազի ընդհանուր շուկայի ստեղծումը կապահովի բարենպաստ եւ փոխշահավետ պայմաններ գազի առեւտրի, էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման, մրցունակության ապահովման եւ տնտեսության ինտեգրման համար: