19.02.2026
Մամուլ. Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել
prev Նախորդ նորություն

Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության օրը

Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության օրը։ Անկախ Հայաստանը 27 տարեկան է:


1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։


Այսօրվա դրությամբ միայն Պակիստանն է, որ չի ճանաչել ՀՀ անկախությունը: Պատճառները թաքնված են Ղարաբաղյան հակամարտության հիմքում ու Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ:

Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփն ու Էլիզաբեթ Երկրորդը շնորհավորել են ՀՀ վարչապետին
Հաջորդ նորություն next
 Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան
18.02.2026
Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան