6.04.2026
Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
prev Նախորդ նորություն

Իրավապահները խախտել են լրագրողական աղբյուրների գաղտնիությունը. Լրագրողներ առանց սահմանների

Լրագրողներ առանց սահմանների միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today կայքի խմբագրությունում ոստիկանության իրականացրած խուզարկությունը:


Ըստ կազմակերպության պաշտոնական կայքի՝  իրավապահների գործողությունները խախտում են լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:


«Yerevan.Today-ում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ՄԻԵԴ-ի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:


Հայտարարության մեջ առանձնահատուկ կերպով շեշտվել է նաև այն, որ խուզարկություն կատարվել է նաև Yerevan Today-ի սեփականատիրոջ տանը:


Հիշեցնենք, սեպտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացրել yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։

ՀՀԿ, թե՞ այլ ուժ. Ռոբերտ Քոչարյանը դեռ չի կողմնորոշվել
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար