26.11.2024
ԱԺ-ն պետք է լուծարվի, հակառակ դեպքում բնակչությունը կրկին ոտքի կկանգնի․ Նիկոլ Փաշինյան
prev Նախորդ նորություն

Գաղտնալսման հետքերով․ իրավապահները խուզարկություն են իրականացնում yerevan.today-ում

Այս պահին ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։


Առավոտյան ժամը 8.30-ին խմբագրություն մուտք գործած 6-րդ վարչության և ՀՔԾ թվով 10 աշխատակիցները ներկայացրել են դատարանի և ՀՔԾ որոնումները խուզարկություն անցկացնելու վերաբերյալ։ Նրանք այնտեղ փնտրում են գաղտնալսող սարքեր։ Նաև համակարգիչների մեջ են ստուգումներ իրականացնում՝ պարզելու, թե ինչպե՞ս է կայքէջը ստացել և կայքէջում հրապարակել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման youtube-յան լինքը։


Հիշեցնենք, որ օրեր առաջ yerevan.today-ը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.


«Yerevan.Today-ի հարգելի այցելուներ, համացանցում տարածվել է տեղեկություն, թե իբր մեր կայքը 2 օր առաջ, տեղադրել եր ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը, իբրև թե նախօրոք իմանալով: Ցուցադրվում են ինչ-որ «ապացույցներ»: Համացանցային փորձագետներն արդեն հերքել են դա՝ նշելով, որ Google համակարգում առկա է խնդիր: Բայց միևնույն է՝ լայնորեն տարածվում է կեղծ տեղեկությունը, որը վերածվում է մեր կայքի դեմ լայն հակաքարոզչության:


Հայտնում ենք որ ձայնագրությանը տեղեկացել ենք պատահական, սեպտեմբերի 11-ին ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ մեր այլ գործընկերները և համացանցից օգտվողները:


Կայքում տեղադրել ենք 15:00-ին մոտ, երբ այն արդեն լայնորեն տարածվել էր: Դրել ենք տեսանյութը սղագրելուց հետո միայն:


Ուստի խնդրում ենք ապատեղեկատվություն չտարածել:
Շնորհակալություն:


Հ.Գ. Եթե իմացել ենք ձայնագրության մասին, բա՞ ասուլիսի մասին ոնց ենք իմացել
Ուշադիր նայեք լուսապատճենին»։