20.04.2025
ՀՀ-ում բաժանվում են սևերի ու սպիտակների, իսկ Բաքուն ու Անկարան միավորվում են․ Շարմազանով
prev Նախորդ նորություն

ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հետքերով կատարվում են խուզարկություններ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացնում է, որ կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։


«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն»,- ասված է հաղորդագրության մեջ:


Նշենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության և ՀՔԾ աշխատակիցները այսօր առավոտվանից խուզարկություն են իրականացնում yerevan.today լրատվական կայքէջի խմբագրության գրասենյակում։

Թուրքիայի տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչություններ․ ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար