Մեկնարկում է Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը

374

Այսօրվանից մեկնարկում է Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը:

Քարոզարշավը կտևի ընդամենը 12 օր, իսկ արդեն սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններն են:

Երևանի համար պայքարելու է 12 ուժ՝ 8 կուսակցություն և 4 դաշինք: Դրանք են` «Բարգավաճ Հայաստան», «Երկիր ծիրանի», «Ժառանգություն», «Ժողովրդավարական ուղի», «Ռեֆորմիստներ», «Հայք», «Օրինաց երկիր» և Դաշնակցություն կուսակցությունները, ինչպես նաև «Իմ քայլը», «Լույս», «Երևանի հանրություն» և «Երևանցիներ» դաշինքները:

Ֆավորիտներն են համարվում «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը, որը ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը, Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից և Արտակ Զեյնալյանը «Լույս» դաշինքից:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...