Պուտինը մարդկային կապերն ու հարաբերությունները բարձր գնահատող մարդ է: Այսպես է պտասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Коммерсантъ» պարբերականի լրագրողի հարցին առ այն, թե ինչպես են ՀՀ-ում վերաբերում Մոսկվայի դժգոհություններին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցած քրեական գործերի վերաբերյալ:
Լրագրողը նշել է, որ վերջին շրջանում Ռուսաստանն ակնհայտ հասկացրեց, որ Քոչարյանին ու Խաչատուրովին առաջադրված մեղադրանքները իրեն իրեն դուր չի գալիս: «Պուտինի հետ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրե՞լ եք այդ հարցերը: Դրանք լուծվե՞լ են, կամ արդյո՞ք դրանք հնարավոր է լուծել», - հարց ուղղել լրագրողը:
Ի պատասխան ՀՀ վարչապետը նշել է, որ Պուտինը մարդկային կապերն ու հարաբերությունները բարձր գնահատող մարդ է: Նա կոչ է արել այդ մարդկային ժստից հեռուն գնացող քաղաքական ենթադրություններ չանել:
«Մենք, իհարկե, բազմաթիվ հարցեր ենք քննարկել, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանում քրեական գործերը հարուցվում են ոչ թե կոնկրետ անձանց, այլ Քրեական օրենսգրքի խախտման փաստի հիման վրա», - ասել է Փաշինյանը ու հավելել, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ: «Ուստի Քրեական օրենսգիրքը խախտելու փաստի առկայության դեպքում այդ գործերը հարուցվել են ու դեռ հարուցվելու են»,-ասել է ՀՀ վարչապետը:
Այնուհետեւ նա նաշել է, որ Պուտինի հետ տեղի ունեցած երեք հանդիպումները դեռեւս պաշտոնական այցերի շրջանակում չեն: «Ես դեռևս պաշտոնական այցով Մոսկվա չեմ մեկնել, ՌԴ նախագահն էլ պաշտոնական այցով Երևան չի եկել: Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք երկկողմ պաշտոնական այցեր կունենանք ու դրանց շրջանակում տարբեր ոլորտներին վերաբերող փաստաթղթեր՝ տնտեսական, ռազմատեխնիկակական ուղղվածության համաձայնագրեր կստորագրվեն:
Բոլորդ էլ լավ գիտեք այն հանգամանքները, որոնցում ընթանում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր վերջին հանդիպումները: Հայաստանում տեղի են ունեցել ահռելի քաղաքական փոփոխություններ, ուստի՝ ժամանակ է հարկավոր, որպեսզի բոլոր գործող անձինք՝ ես, իմ հայաստանյան ու ռուսաստանյան գործընկերներն ընտելանանք նոր իրականությանը»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունների հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, որտեղ արդեն հստակ արդյունքներ կլինեն: