19.04.2025
Ինձ ակնհայտ կեղծ մեղադրանք է առաջադրվել, սա ուղղակի «մարդաորս է». Հովիկ Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով. Պուտին

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հանդիպման սկզբում նախագահը նշել է երկկողմ հարաբերությունների առանձնահատկությունը: «Այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Սա վերաբերում է քաղաքական, ռազմական ոլորտի, անվտանգության հարցերի, տնտեսական համագործակցության ոլորտներում հարաբերություններին... Ես պատրաստ եմ ճշգրտել երկարաժամկետ հեռանկարում մեր փոխգործակցությունը», - ասել է Պուտինը` ընդգծելով Ռուսաստանի առաջնորդությունը Հայաստանի ներդրումային ոլորտում:

Նա ընդգծել է համագործակցությունն էներգետիկ ոլորտում, նշելով ռուսական գազի մատակարարման ցածր գները Հայաստանի համար՝ 1000 խմ համար 150 դոլար, նաև հիշատակելով միջուկային և ջերմային էներգետիկան:

«Կապերը զարգանում են մետալուրգիայի և մեքենաշինության ոլորտում: Ընդհանուր առմամբ, մենք խոսելու բան ունենք», - ասել է Պուտինը` նշելով, որ անցյալ տարի ապրանքաշրջանառության աճը կազմել է մոտ 30 տոկոս՝ հույս հայտնելով, որ ցուցանիշը տարվա վերջ էլ ավելի կաճի:

Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ. Փաշինյանը՝ Պուտինին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար