24.11.2024
Հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով. Պուտին
prev Նախորդ նորություն

Հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ. Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, եւ պետությունները հիմնավում են միմյանց շահերը հարգելու և միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքի վրա: Այս մասին Մոսկվայում սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նրա խոսքով, հակառակ այն հոռետեսությանը, որն առկա է հայկական և ռուսական ԶԼՄ-ներում, հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ և բնական կերպով զարգանում են:


Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր։ Նա անմիջապես ուղևորվել է Կրեմլ, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 17։00-19։00-ն հանդիպում է նախատեսված Ռուսաստանում բնակվող հայ գործարարների հետ։ Փաշինյանը Մոսկվայից Երևան կվերադառնա այսօր երեկոյան։ Սա Պուտինի հետ Փաշինյանի երրորդ հանդիպումն է:


Մինչ այդ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ռուսական կողմն աս հանդիպմանը սպասում է անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ: Իսկ հարցերը նրա խոսքով շատ են, կուտակվել են ու վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ միջազգային կառույցներում համատեղ աշխատանքին՝ ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում


Փաշինյանը Կրեմլում բանակցությունները սկսեց շնորհավորանքից: Նա նշեց, որ հանդիպումը տեղի է ունենում Մոսկվա քաղաքի օրը, որն ավանդաբար նշվում է սեպտեմբերի առաջին շաբաթ օրը. «Զգում եմ, որ մեծ տոն է լինելու: Ուրախ եմ, որ իմ աշխատանքային այցը տեղի է ունենում նման մթնոլորտում: Սա արդեն իմ երրորդ այցն է: Նման կանոնավորությունն ընդգծում է երկրների միջև հարաբերությունների և մեր անձնական հարաբերությունների հիանալի բնույթը»:


Մինչեւ Մոսկվա մեկնելը Փաշինյանը հարցազրույց էր տվել “Զինուժ” հաղորդաշարին՝ նշելով, որ Հայաստանը ձգտում է բարձրացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների արդյունավետությունը, ինչպես նաեւ ճշգրտել ՀԱՊԿ-ում հայկական կողմի շահերն ու պատրավորությունները:


Արդեն Մոսկվայում Պուտինի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծեց, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում կան խնդիրներ, բայց համոզմունք հայտնեց, որ բանակցությունների ընթացքում դրանցից շատերը կլուծվեն:


«Աստված մի արասցե, այնպիսի իրավիճակ լինի, երբ ոչ մի հարց չլինի: Դա կնշանակի, որ հարաբերություններ արդեն չկան: Ռուսաստանը և Հայաստանը չունեն չլուծված խնդիրներ: Մեր երկրները հիմնվում են միմյանց շահերը հարգելու և միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքի վրա: Մենք տրամադրված ենք հարաբերությունների հետագա զարգացմանը, ոչ միայն երկկողմ, այլ նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում»,- ասաց նա: