25.11.2024
Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները կհանդիպեն Թավրիզում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն չի պատրաստվում հարվածել Սիրիային․ Պենտագոն

Պենտագոնում հերքել են ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունը, համաձայն որի ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիային հրթիռային հարված հասցնել։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Միջերկրական ծովի արևելքում ԱՄՆ ռազմական ուժերը մեծացնելու մասին ռուսական հաղորդումները միայն քարոզ են։ Դա ճիշտ չէ։ Սակայն դա չի նշանանկում, որ մենք պատրաստ չենք գործել, եթե նախագահն այդպիսի հրաման տա։ Ինչպես գիտեք՝ մենք չենք խոսում ապագա ռազմական գործողությունների կամ այն մասին, թե ինչպիսին կարող է լինել մեր արձագանքը ի պատասխան Ասադի՝ քիմիական զենքի կիրառությամբ հարվածի»,-հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Փեհոնը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն «անհանգստացած է բաց աղբյուրներից ստացած հաղորդումներից՝ Իդլիբում խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքի դեմ սիրիական ռեժիմի պոտենցիալ հարձակողական գործողությունների մասին, որը կարող է սարսափելի մարդասիրական հետևանքներ ունենալ»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հարվածել Սիրիային, եթե Բաշար Ասադի ռեժիմը քիմիական զենք կիրառի։

ՌԴ ՊՆ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է զերծ մնալ Սիրիայում նման քայլերից։