23.11.2024
Դեն և Ադամ Բիլզերյան եղբայրները ՀՀ քաղաքացիություն են ստացել
prev Նախորդ նորություն

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած պակիստանցիների

ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած երկու անձի են ձերբակալել:


Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ծառայության ընթացքում սահմանապահ հերթափոխը Թուրքիայի տարածքում նկատել է երկու անհայտ անձի, ովքեր փորձել են լողալով անցնել Արաքս գետը:


Մի քանի ժամ անց անհայտ անձինք հատել են պետական սահմանը և փորձել են թաքնվել Հայաստանի տարածքում: Ռուս սահմանապահներին հաջողվել է հետապնդել սահմանախախտներին և ձերբակալել նրանց: Ձերբակալման ընթացքում սահմանախախտները փորձել են դիմադրել, սակայն սահմանապահները կարողացել են չեզոքացնել նրանց:


Հարցման արդյունքներով պարզվել է, որ սահմանախախտները Պակիստանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:


Օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին, որոնք կպարզեն հայ-թուրքական սահմանը խախտելու նպատակները: