Կարմիր ծովն այլևս անվտանգ չէ ամերիկացիների համար. Սոլեյմանի
«Իսլամական հեղափոխության պահապանների» զորակազմի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար գեներալ Քասեմ Սոլեյմանին հինգշաբթի ԱՄՆ-ին նախազգուշացրել է Կարմիր ծով զորքեր չուղարկել՝ հայտարարելով, որ այն այլևս անվտանգ չԷ ամերիկացիների համար, հայտնում է Tasnim գործակալությունը:
«Կարմիր ծովը, որն անվտանգ էր, ամերիկացիների համար այլևս այդպիսին չէ: «Ալ Քուդսն» ամերիկացի զինվորի թշնամին է: Ես ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ եմ տալիս հիշել ԱՄՆ-ի նախորդ նախագահներին և չկրկնել նրանց սխալները»,- մեջբերել է գործակալությունը Սոլեյմանիի խոսքը:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի նախագահի վերջերս արած հակաիրանական հայտարարություններն՝ «Ալ Քուդսի» ղեկավարը նշել է, որ Թրամփն իրեն այնպես է պահում, կարծես կաբարեում է»:
«Դու կարող ես սկսել պատերազմը, բայց այն կավարտենք մենք»,- ասել է Մոլեյմանին՝ դիմելով Սպիտակ տան տիրոջը: «ԱՄՆ-ի նախագահը պետք է իմանա, որ մենք սպասում ենք իրեն և պատրաստ ենք զոհաբերելու մեզ», - ասել է նա: