24.04.2025
Կարմիր ծովն այլևս անվտանգ չէ ամերիկացիների համար. Սոլեյմանի
prev Նախորդ նորություն

Դոնալդ Թրամփը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները ABC-ին հայտնել են, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է ռմբակոծել Իրանի միջուկային կայանները:


Նրանք մանրամասնել են, որ դա կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ամիս՝ Ավստրալիայի անմիջական աջակցությամբ:


Աղբյուրները լրատվամիջոցի հետ զրույցում տեղեկացրել են, որ ավստրալական կողմը, ինչպես նաև բրիտանական հետախուզական գործակալությունները կօգնեն Վաշինգտոնին Իրանի տարածքում գտնվող թիրախները ճանաչելու հարցում:


Միևնույն ժամանակ պաշտոնյաներից մեկը պատմել է, որ Ավստրալիան չի մասնակցելու բուն հարձակմանը, այլ ապահովելու է անհրաժեշտ տեղեկություններով:

Իրանը ԱՄՆ-ին կստիպի հրաժարվել պատժամիջոցներից կործանարար կախվածությունից. Զարիֆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար