25.11.2024
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը չի շնորհավորել բռնապետ Էրդողանին
prev Նախորդ նորություն

Ի՞սկ «Պոլոնեզ»-ների խնդիրը․ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները հանդիպել են Բելառուսի ԱԳ նախարարին

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հանդիպել է ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:


Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են «շփման գծում տիրող իրավիճակը, խնդրի կարգավորման շուրջ միջնորդների ձեռնարկած քայլերը, ինչպես նաև Բելառուսի հնարավոր ներդրումը խաղաղ բանակցություններում»:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Մինսկը «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր էր վաճառել Բաքվին, ինչը քննադատության էր արժանացրել Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Բելառուսի դաշնակից Հայաստան: