Ռուսաստանը պետք է հետ վերադառնա ԵԽԽՎ: Այս մասին ԵԽԽՎ-ում իր ելույթում հայտարարել է Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Նրա խոսքով, կատարելապես անընդունելի է, երբ Ռուսաստանի գործոնն օգտագործվում է ԵԽԽՎ-ում որպես Եվրոպայում բաժանարար նոր գծերի ստեղծման պատրվակ, երբ խոսքի իրավունքից զրկվում է մեկ երկիր և հովանավորվում են մյուսները.
«Ռուսաստանը եվրոպական և գլոբալ քաղաքականության վրա մեծ ազդեցություն ունեցող երկիր է և անարդյունավետ է ԵԽԽՎ-ում քննարկումներ ունենալ Ռուսաստանի վերաբերյալ, առանց վերջինիս կարծիքը լսելու և մասնակցության: Իմ այսօրվա հայտարարությունը ԵԽԽՎ-ում վերաբերում էր անցյալից եկող այդ սխալ որոշումը վերանայելու անհրաժեշտությանը: Հայաստանը, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակից այդ հարցում կարող է ԵԽԽՎ-ում օգտակար կամրջի դեր ունենալ»,- Facebook-յան իր էջում գրել է Ֆարմանյանը: