27.11.2024
Դատախազությունը կստուգի ՊՆ պաշտոնյաների հանցակցությունն ու մասնակցությունը գործին. Դավթյան
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. Փաշինյանը գտնվում է ՌԴ-ի և ՀՀ-ում արևմտամետ շրջանակների ուժեղ ճնշման տակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է ՌԴ-ի և ՀՀ-ում արևմտամետ շրջանակների ուժեղ ճնշման տակ: Վերջիններիս ազդեցությունն աստիճանաբար աճում է: Փաշինյանի խուսանավելու հնարավորությունները սահմանափակ են` նա կարող է կրկնել Սահակաշվիլիի սխակները, ով սկզբից ցանկացավ բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, այնուհետև կտրուկ շրջվեց դեպի Արևմուտք: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Մեհման Գաֆարլին:


Նա նշել է, որ Փաշինյանը, ով Սահակաշվիլիի պես իշխանության է եկել հեղափոխության միջոցով, ցանկանալու է ստանալ ՌԴ-ի միանշանակ աջակցությունը ղարաբաղյան հարցում:


Ըստ նրա, Մոսկվայում շատ լավ գիտեն, թե ով է Փաշինյանը` դեռևս մեկ տարի առաջ նա կողմ է եղել ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելուն, իսկ թավշյա հեղափոխությունից հետո հայտարարում է ՌԴ-ի հետ տնտեսական ու ռազմաքաղաքական դաշինքի պահպանման մասին: