Մանվելի Գրիգորյանի ընտանիքի անդամները եւս մասնակից են եղել հանցանքներին. գլխավոր դատախազ
Մանվելի Գրիգորյանի կինը, ընտանիքի անդամները ևս մասնակից են եղել նրա կատարած հանցագործություններին: Այս մասին Ազգային ժողովում ներկայացնելով Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազի միջնորդագրը, հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
ԱԺ-ում ավարտվեց շարունակվում է ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազի միջնորդագրի քննարկումը: Այժմ պատգամավորները փակ գաղտնի քվերակությամբ որոշելու են բավարարել դատախազի միջնորդագիրը, թե՞ ոչ:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր միջնորդագրում հայտնեց, որ ձեռքբերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանի գործով մեղադրանք առաջադրելու` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռքբերելու եւ իր կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե բացի Մանվել Գրիգորյանից այլ անձինք ներգրավվա՞ծ են գործում, թե՞ ոչ: Ի պատասխան դատախազն ասաց, որ նշել է անուններ, որոնք մասնակցություն են ունեցել նրան մեղսագրվող արարքներից մեկին, այդ մասով արդեն իսկ մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեկ անձի նկատմամբ այսօր պլանավորված է քրեական հետապնդում իրականացվել: