Համացանցի հայկական սեգմենտում ու հայաստանյան մեդիա դաշտում նոր սկանդալ է հասունանում:
Այն վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն գործընկեր, վերջին պահին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացներին միացած “Ծառուկյան” դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդու՝ կառավարության հնարավոր որոշմամբ զինված ուժերում ծառայությունից ժամանակավոր ազատելու հարցին:
Կառավարության առաջիկան նիստի օրակարգում Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը ներկայացվել է նախագիծ, համաձայն որի, զորակոչից տարկետում պետք է տրվի Նվեր Գագիկի Ծառուկյանին: Նույն նախագծով առաջարկվում է զորակոչից տարկետում տրամադրել եւս երկու անձի: Համաձայն պանդումների, Նվեր Գագիկի Ծառուկյանը հենց Գագիկ Ծառուկյանի որդին է, իսկ նախարարությունը, որ տվյալ նախագծի հեղինակն է, կոալիցիոն քվետայով անցել է “Ծառուկյան” դաշինքին:
Հենց այս հանգամանքը շատերին հիմք է տվել կասկածելու, որ իրականում գործ ունենք կոռուպցիոն դրսեւորման հետ: Գույներն ավելի են խտանում, իսկ էմոցիաները թեժանում, երբ մարդիկ հիշեցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին կիսատ է թողել արտասահմանում իր ուսումը՝ բանակ զորակեչվելու համար: Ինչպես ֆեյսբուքյան ուղիղ հեթերում հայտարարեց Փաշինյանը, իր որդին դիմում է գրել Արցախում պարտադիր զինորական ծառայության անցնելու համար:
“Նիկոլի տղան ծառայում է, Ծառուկյանի տղան էլ պիտի ծառայի”, - կարելի է հանդիպել համացանցում նման գրառումներ։
“Ահա թե ինչպես է մի ողջ նախարարություն փորձում Ծառուկյանի տղային բանակից տարկետում տրամադրել”, - պնդում է ֆեյսբուքյան օգտատերերից Ռուբեն Ալանակյանը եւ ներկայացնում Նվեր Ծառուկյանին զորակոչից տարկետում տրամադրելու պատմությունը:
“1) 2018 թվականի ապրիլի 12-ի կառավարության որոշման համաձայն, բազկամարտ (ձեռքի ուժ) սպորտաձևը ներառված չի եղել տարկետման ենթակա ոչ օլիմպիական սպորտաձևերի ցանկում:
2) Նույն թվականի մայիսի 28-ին Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը մասնակցել է բազկամարտի Եվրոպայի պատանեկան մրցաշարին և զբաղեցրել 3-րդ տեղը:
3) Երկու օր անց, մայիսի 30-ին, սպորտի նախարարությունը հանկարծ հասկացել է, որ բազկամարտը խիստ կարևոր սպորտաձև է և պետք է ներառվի տարկետման ենթակա սպորտաձևերի ցանկում:
4) (Իրավական վերլուծությունից հետո, այս կետը հանվել է)
5) Այսօր էլ արդեն առաջարկվեց նախագիծ, ըստ որի Նվեր Գագիկի Ծառուկյանին պետք է տրամադրվի տարկետում:
Ինչպես Սահմանադրութունն էին հարմարեցրել Սերժին, հիմա էլ նախարարությունը բոլոր նախագծերը հարմարեցնում է մի անձի շահերին: Ես խոսքեր չունեմ, սա կոռուպցիայի, պաշտոնական դիրքի չարաշահման կոպտագույն դրսևորում է:
Երկրիս վարչապետը, ում անվերապահորեն վստահում և աջակցում եմ, այսօր հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարի անզիջում լինելու մասին: Լիահույս եմ, եմ որ այս նախագծերը կմերժվեն, կոռուպցիոներ նախարար Լևոն Վահրադյանը կարժանա համապատասխան վերաբերմունքի և անհրաժեշտության դեպքում կենթարկի քրեական պատասխանատվության:
Կանգնած եմ վարչապետիս կողքին կոռուպցիայի դեմ պայքարի յուրաքանչյուր դրսևորման դեպքում”, - նշում է նա ու “հանուն արդարության” հավելում, որ Ծառուկյանի տղան անվճար է ընդունվել ԲՈՒՀ, և թեպետ 18 տարեկան է, մինչև 2021 թվականը տարկետում ունի:
“Արդարության համար նշեմ, որ ոմանք պնդում են, որ Ծառուկյանի տղան անվճար է ընդունվել ԲՈՒՀ, և թեպետ 18 տարեկան է, մինչև 2021 թվականը տարկետում ունի (ստուգման կարիք կա): Անգամ եթե դա այդպես է, այս նախագծով 1 տարի ավել է լինելու տարկետումը, մինչև 2022 թվականը:
Չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, ինձ միևնույն է խիստ կասկածելի է թվում այն հանգամանքը, որ Նվեր Ծառուկյանի բրոնզե մեդալ ստանալուց 2 օր հետո սպորտի նախարարը որոշում է կայացնում բազկամարտը ներառել տարկետման ենթակա սպորտաձևերի ցանկում”, - ասված է նրա գրառման մեջ: