10.12.2024
Թուրքիան զինվում է սեփական արտադրության տանկերով
prev Նախորդ նորություն

Դաշնակցի և դաշնակցի միջև. Բելառուսի հարավկովկասյան մանյովրը

Բաքվում հաջորդ շաբաթ կայանալու է բելառուսա-ադրբեջանական գործարար համաժողովը, որը կազմակերպվում է Ադրբեջանի արտահանման և ներդրումների հիմնադրամի (AZPROMO) կողմից: Մարտի 13-ին Ադրբեջան կժամանեն բելառուս գործարարները, որոնք ներկայացնում են տնտեսության տարբեր ճյուղեր:

Երկու երկրների միջև առկա է հարուստ իրավապայմանագրային բազա, ստորագրվել են համագործակցության 90 պայմանագրեր: Ադրբեջանի պետական մաքսային ծառայության տվյալներով, 2014թ.-ին երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմել է 99.03 միլիոն դոլար՝15.1 միլիոն դոլարը բաժին է հասնում ադրբեջանական արտահանմանը, իսկ 83.9 միլիոնը՝բելառուսական ներկրմանը:

Բելառուսը Ադրբեջանից ներկրում է ինչպես նավթամթերք, այնպես էլ սինթետիկ նյութեր և գյուղատնտեսական արտադրանք: Վերջին շրջանում Ադրբեջանի և Բելառուսի ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, ինչը կապված է «Ազերիլայթ» տեսակի ադրբեջանական նավթի՝Բելառուս առաքումների հետ: Ադրբեջանական SOCAR ընկերությունը նավթ է մատակարում Օդեսա-Բրոդի նավթամուղով Մոզիրիի նավթավերամշակման գործարան:

Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու համար Մինսկը շահագրգռված է ադրբեջանական նավթով և գազով, ինչը հնարավորություն կտա Բելառուսին խուսանավելու և այլընտրանքային էներգետիկ ուղիներ ունենալու: Այդ պատճառով Մինսկը միշտ էլ հետաքրքված է եղել «Օդեսա-Բրոդի» նավթամուղի վերագործարկմամբ, ինչը թույլ կտա ստանալ այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ: Ուկրաինայի Օդեսա քաղաքը և Լվովի մարզի Բրոդի քաղաքը միացնող նավթամուղը կառուցվել է 2001թ.-ին:

Ադրբեջանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պացկևիչը հայտարարել է, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում հանդիսանում է Բելառուսի ռազմավարական դաշնակիցը:

Դեսպանը անդրադառնալով ադրբեջանա-բելառուսական հարաբերություններին նշել է, որ այսօր Ադրբեջանում ներկայացված է բելառուսական 400 ընկերություններ, Գյանջայի մեքենաշինական գործարանում սկսած 2006թ.-ից հավաքվում են բելառուսական տրակտորներ, ակտիվ է համագործակցությունը նաև այլ ոլորտներում:

Ինչ վերաբերվում է ռազմա-տեխնիկական համագործակցության, ապա այն նույնպես բավականին ակտիվ զարգանում է:
Բելառուսական «Տետրաէդր» ընկերությաններկայացուցիչ ԻգորՆովիկը վերջերս հայտարարելէ, որ իրենք Ադրբեջան են մատակարարել Т38 «Стилет» զենիթա-հրթիռային համակարգերի երկու մարտկոց:

Т38 «Стилет»-ը ուկրաինա-բելառուսական արտադրության զենիթա-հրթիռային համակարգ է, որը նախատեսված է ցամաքային զորքերի, արդյունաբերական և ռազմական օբյեկտների պաշտպանության համար՝օդային ցանկացած տեսակի հարձակումներից: «Տետրաէդրը» ռադիոէլեկտրոնային զենքերի և ՀՕՊ համակարգերի արդիականցմամբ զբաղվող Բելառուսի առաջատար ընկերություններից է: 
2004-2012թթ.-ի ընթացքում Բելառուսը Ադրբեջանին է վաճառել 132 հրետանայինհամակարգ, 120 միավորД-30 հրանոթ, 12 միավոր «Пион» հաուբիցներ, 60 միավոր «БТР-70», ինչպես նաև 11 միավոր «СУ-25» կործանիչներ:
Նույն ժամանակահատվածում բելառուսական կողմը Բաքվին է վաճառել 153 տանկ: 

Բելառուսը ցանկանում է օգտագործել հետխորհրդային տարածքը իր արտադրանքի համար շուկաներ գտնելու համար՝հաշվի առնելով դեռևս խորհրդային շրջանում ձևավորված տնտեսական, տեխնոլոգիական կապերը:

Եթե Ադրբեջանի հետ հարաբերություններում Բելառուսը շեշտը դնում է ավելի շատ տնտեսական համագործակցության վրա, չնայած առկա են որոշակի կապեր ռազմա-տեխնիկական համագործակցության առումով, ապա Հարավային Կովկասի մեկ այլ երկրի, մասնավորապես Հայաստանի հետ Բելառուսը գտնվում է միևնույն ռազմական դաշինքի շրջանակներում՝ՀԱՊԿ:

ՀԱՊԿ անդամ որևէ երկրի վրա հարձակումը կդիտվի որպես հարձակում բոլորի վրա և դա ամրագրված է կազմակերպության կանոնադրության մեջ: Բացի այդ, Մինսկն ու Երևանը այս տարվանից արդեն միևնույն տնտեսական դաշտում են՝ԵՏՄ, ինչը կոոպերացիայի և երկկողմ կապերը սերտացնելու համար նոր շանսեր է ընձեռնում: Չմոռանանք, որ Բելառուսում առկա է բավականին ակտիվ հայկական համայնք, ինչը նույնպես որոշակի կապող գործոն է և այդ պոտենցիալը դեռ պետք է օգտագործվի: Տարբեր տեղեկություններով, երկրի տարածքում բնակվում է մոտ 30.000 հայ: