5.10.2024
Նաբուկոյի ուրվականը
prev Նախորդ նորություն

Թուրքիան զինվում է սեփական արտադրության տանկերով

Թուրքական Altay տանկերի զանգվածային արտադրությունը տեղի կունենա 2016 թվականի վերջին: Այդ մասին հայտնում է թուրքական Sabah թերթը: Տանկի զանգվածային արտադրությունն իրականացվելու է երկրի հյուսիս-արևմտյան Սաքարիա նահանգում:

Altay տանկի առաջին նախատիպը ստեղծվել է 2012 թվականին, իսկ 2013 թվականի հուլիսին տանկը հաջողությամբ փորձարկվել է: 2007 թվականի մարտին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարությունը (SSM) Altay տանկի ստեղծման մասին համաձայնագիր է ստորագրել թուրքական Otokar ընկերության հետ: Ակնկալվում է, որ առաջին խմբաքանակը կազմված կլինի 250 տանկից, իսկ մեկ տանկի արժեքը կկազմի 5.5 միլիոն դոլար:

Նախատեսվում է, որ հետագայում Altay–ը կկարողանա կրակել լազերային նշանառության հրթիռներով, ինչը թույլ կտա խոցել թիրախները մեծ հեռավորությունների վրա: Թուրքիան վերջին շրջանում ակտիվորեն զարգացնում է սեփական ռազմա-արդյունաբերական համալիրը, որն ապահովում է երկրի ԶՈւ-րը հայրենական արտադրության տեխնիկայով: Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը վերջերս ներկայացրել է երկրի զինված ուժերի տարվա ընթացքում կատարած աշխատանքները և առաջիկա տարիների ծրագրերը: «Առափնյա անվտանգության որոնողափրկարարակա նավ» ծրագրի շրջանակներում Դոսթ, Ումութ, Գյուվեն և Յաշամ նավերը 2014-ի ն հանձնվել են Թուրքիայի զինված ուժերի առափնյա անվտանգության հրամանատարությանը:

MILGEM (milli gemi, «ազգային նավ») թուրքական ռազմանավերի կառուցման ծրագրի շրջանակներում երկու կորվետ արդեն պատրաստ է, իսկ երրորդի՝ Բուրգազադա կորվետի կառուցումը շարունակվում է: Ծովային պարեկության և առափնյա անվտանգության ինքնաթիռների «Մելթեմ-2» ծրագրով նախատեսված ծովային պարեկության 6 միավոր ինքնաթիռ փորձարկման փուլում է, 8 միավոր էլ արդեն հանձնվել է:

2015-ին ռազմաօդային ուժերին նախատեսված է հանձնել «Բայրաքթար-Բ2» և «Քարայել» անօդաչու թռչող սարքերը: Նախատեսվում է նաև մինչև 2020-ը Թուրքիայի ռազմաօդային ուժերը համալրել 100 միավոր F-35 ռազմական կործանիչ ինքնաթիռներով: Իսմեթ Յըլմազը նաև նշելէ, որ Թուրքիայի պայմաններին հարմար ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների կառուցման աշխատանքները սկսվելեն: Վերջին տաս տարվա ընթացքում Թուրքիայի ռազմական բյուջեն կտրուկ աճել է: 2004-ի համեմատ այն ավելացել է մոտ 16 մլրդ թուրքական լիրայով (7 մլրդ ամերիկյան դոլար):

Թուրքական TAI ռազմարդյունաբերական ընկերության «Անքա» անօդաչու թռչող սարքի նոր տեսակը հունվարի 30-ին հաջողությամբ իրականացրել է իր առաջին թռիչքը՝ համալրված թուրքական «Ասելսան» ընկերության արտադրած ռադարային համակարգով։

Նոր մոդելի վրա նախկին Block A-ի ինֆրակարմիր և ցերեկային տեսախցիկներից ու բարձր որակի տեսանյութեր ստանալուու փոխանցելու սենսորային տեսախցիկներից բացի, տեղադրվելէ նաև հետախուզական ու թիրախների հայտնաբերման ռադարային համակարգը՝ ԱԹՍ-ի օգտակար բեռնատարողության մեծացման շնորհիվ։ «Անքայի» նոր տարբերակը օդում կարող է մնալ առավելագույնը 24 ժամ, բարձրանալ առավելագույնը մոտ 9 կմ, իսկ թռիչքի առավեկագույն հեռավորությունը 200 կմ է։
Դաշնակցի և դաշնակցի միջև. Բելառուսի հարավկովկասյան մանյովրը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները