25.11.2024
Սամվել Ալեքսանյանն աշխատել է նախկին իշխանությունների թելադրած խաղի կանոններով. Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Կարեն Ավագյանը դիմել է քննչական կոմիտե. 326 մլն դրամի փոխառություն, քրգործ է հարուցվել

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Ավագյանի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։


Մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:


Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։


Նշվում է, որ իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:


Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադարամի շուրջ գործընթացները սկսվեցին այն պահինց, երբ կրթության եւ գիտության նոր նախարար Արայիկ Հարությունյանը բուհերին կարգադրել էր չվճարել «հարյուր միլիոնավոր դրամներ» երիտասարդական հիմնադրամին:


«Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա», - հայտարարել էր Արայիկ Հարությունյանը:


Նշենք, որ Կարեն Ավագյանը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր է, ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավարն է ու համակարգում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությունը։


Իսկ որքան նվիրատվություն է կատարվել ՀԵՀ-ին առանձին բուհերի և այլ կառույցների կողմից ներկայացնում է Azdarar.am-ը.


Այսպես, միայն անցյալ տարվա ընթացքում ՀԵՀ-ը մի քանի տասնյակ կազմակերպություններից ստացել է ավելի քան 650 մլն դրամի նվիրատվություն։ Եվս 280 մլն դրամ ստացել է ՀՀ պետբյուջեից։


2017 թվականին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ամենախոշոր նվիրատուներն են եղել հետևյալ կազմակերպությունները՝


– Երևանի պետական համալսարան՝ 125 մլն դրամ,


– ՀՀ ԿԳՆ Գիտության հետական կոմիտե՝ 100 մլն դրամ,


– ՀՀ Կրթության և գիտության նախարարություն՝ 92 մլն դրամ,


– Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ 80մլն դրամ,


– Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան՝ 49 մլն դրամ,


– Առողջապահության համաշխարհային կազմակերպություն՝ 48.7 մլն դրամ,


– Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 44 մլն դրամ,


– Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 30 մլն դրամ,


– Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան՝ 15 մլն դրամ։