Իրանի տարածաշրջանային հզորության նվազումը՝ ԱՄՆ-ի 12 նախապայմանների նպատակը
ԱՄՆ-ի հանրապետական սենատորների նախկին խորհրդականը Իրանի տարածաշրջանային հզորության և տարածքային ամբողջականության թուլացումն ԱՄՆ-ի պետքարտուղարի 12 նախապայմանների նպատակն է համարում:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երկուշաբթի օրը, կրկնելով իր հակաիրանական անհիմն մեղադրանքներն ու Իրանի դեմ պատժամիջոցների գործադրման սպառնալիք հնչեցնելով, 12 նախապայման նշեց, որոնց թվում է նաև ուրանի հարստացման կառույցների ոչնչացումը:
Ջեյմս Ջորջ Ջեթրեսը ԻՌՆԱ-ի հետ զրույցում Իրանին ներկայացված ԱՄՆ-ի 12 նախապայմանների կապակցությամբ ասել է. «Պոմպեոյի ներկայացրած 12 նախապայմանները մեծ մասամբ չեն առնչվում Իրանի միջուկային ծրագրին ու ՀԳՀԾ-ին»:
Ջորջ Ջեթրեսը նշել է, որ Իսրայելն ու սաուդցիները չեն ցանկանում, որպեսզի Իրանը տարածաշրջանում գերազանց դիրք զբաղեցնի: «Իրականությունն այն է, որ Թրամփի վարչակազմն Իրանի դեմ ներկայացված իր մեղադրանքներն ապացուցող որևէ փաստ չունի». ասել է նա:
«Թրամփի վարչակազմն այն պայմաններում է Իրանին ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրում, երբ Արաբիան աշխարհում ահաբեկչության տարածմանը ցուցաբերված աջակցության հարցում թիվ մեկ դերակատարությունն է ունեցել»,-հայտարարել է ամերիկացի քաղաքական ակտիվիստն անդրադառնալով աշխարհում ծայրահեղականության տարածման հարցում Արաբիայի իշխանությունների դերակատարությանը: