Իրանի մասնավոր հատվածը ի վիճակի է դիմակայել ԱՄՆ պատժամիջոցներին. Ռոհանի
Հանրապետության մասնավոր հատվածը ունակ է ԱՄՆ պատժամիջոցներն օգտագործել որպես տնտեսության զարգացման հնարավորություն։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Եթե մենք միասին լինենք, ապա ցանկացած պատժամիջոց կվերածենք բարենպաստ հնարավորության»,–հայտարարել է նա։
Երկրի նախագահի խոսքով՝ Իրանի մասնավոր հատվածն ունակ է ետ մղել պատժամիջոց–զենքը եւ ստեղծել բարենպաստ հնարավորություններ տնտեսության համար։
Ռոհանին շեշտել է, որ երկիրը 8 տոկոս տնտեսական աճի եւ նշանակալի ներդրումների կարիք ունի, որը երկիրը զարգացման կտանի։
Հանրապետության ղեկավարը հայտարարել է, որ կառավարությունը փորձեր է արել տնտեսությունը վերադարձնել նորմալ պայմաններին։ Նախորդ տարի կառավարությունը ստեղծել է 800 հազար աշխատատեղ, բայց տրամադրված է ավելի շատ աշխատատեղ ստեղծել երիտասարդների համար։
Ռոհանին հավելել է, որ մասնավոր հատվածը պետք է արտահանման ուղղությամբ քայլ անի։ Օտարերկրյա ներդրումներն ու ազգային արտահանումը պետք է աջակցություն ստանան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր 2015 թվաքկանին միջազգային միջնորդների «վեցնյակի» կողմից (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա)։ Թրամփը հայտարարել է նաեւ պատժամիջոցների վերականգնման մասին, այդ թվում՝ երկրորդական՝ այն երկրների նկատմամբ, որոնք բիզնես կվարեն իրանի հետ։