25.11.2024
Իրանի մասնավոր հատվածը ի վիճակի է դիմակայել ԱՄՆ պատժամիջոցներին. Ռոհանի
prev Նախորդ նորություն

ՀԳՀԾ-ի պահպանումը Եվրոպայի համար անվտանգության հարց է. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն նշել է, որ ՀԳՀԾ-ի պահպանումը Եվրոպայի համար կարևոր է անվտանգության տեսակետից:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին երկուշաբթի օրը Բրյուսելում գումարված ԵՄ ԱԳ նախարարների նիստի ավարտին ասել է. «ԵՄ-ն այս պահին զբաղված է ՀԳՀԾ-ի պահպանման նպատակով Իրանին տնտեսական խրախուսիչներ առաջարկելու հարցի քննարկմամբ»:

«ՀԳՀԾ-ի պահպանումը ԵՄ-ի համար միայն տնտեսական հարցերով չի սահմանափակվում, այլ անվտանգության թեմա է»,-հավելել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Մոգերինին երկուշաբթի օրը գումարված ԵՄ ԱԳ նախարարների նիստի և նրանց առաջարկների մասին ընդգծել է. «ԵՄ անդամ որոշ երկրներ Իրանի հետ առևտրական հարաբերությունների պահպանման կապակցությամբ հստակ տեսակետներ են ներկայացրել»: