25.11.2024
Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատեց ՀՀ ոստիկանապետին ու ԱԱԾ տնօրենին
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Փաշինյանը չի կարող ոտքի կանգնեցնել Հայաստանը, նա դիլետանտ է

ՀՀ–ում տեղի ունեցող իրադարձություններն իսկական պետական հեղաշրջում է, անկախ նրանից, թե ինչ են այդ մասին խոսում Արևմուտքում։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Իգոր Կորոտչենկոն։

Նա նշել է, որ Փաշինյանը հայկական Նավալնին է, այդպիսի մարդիկ ինքահաստատվում են փողոցի ու մարգինալների հաշվին։ Ըստ նրա, Փաշինյանը չի կարող ոտքի կանգնեցնել Հայաստանը` նա դիլետանտ է։

Անդրադառնալով հայ–ռուսական հարաբերություններին նա նշել է, որ ՌԴ–ն է անհրաժեշտ ՀՀ–ին և ոչ հակառակը։ Ըստ նրա, ՀՀ–ն գտնվում է թշնամական շրջապատման մեջ` մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից` Ադրբեջանը։

Կորոտչենկոն հավելել է, որ հայ ժողովուրդը լավ հիշողություն ունի և գիտի, թե ով է իրենց անվտանգության երաշխավորը։