23.11.2024
Հանդիպել են Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը
prev Նախորդ նորություն

Կարեն Կարապետյանի և Դմիտրի Մեդվեդևի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց

Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև:


Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները:


«Դմիտրի Մեդվեդևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը: Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: