23.11.2024
Նույն է, որ բողոքելով դեղատան դեմ՝ գրավես հացի խանութը. Մարկ Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Փաշինյանի քաղաքացիական անհնազանդության կոչը` արգելափակել կամուրջներն ու մետրոն (live)

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական անհնազանդության կոչ է հնչեցել:

Ելույթ ունենալով Ֆրանսիայի հրապարակում այսօր նա ներկայացրեց գործողությունների ծրագիր, որը քաղաքացիները պետք է սկսեն կյանքի կոչել ադեն վաղվանից` ապրիլի 16-ի առավոտվանից: Մասնավորապես, թիվ մեկ խնդիրը նա նշեց երևանյան կամուրջների արգելափակումը: Ըստ Փաշինյանի` քաղաքացիները պետք է թողնեն իրենց ավտոմեքենաները կամուրջների վրա և ուղևորվեն դեպի Ազգային Ժողովի շենք:

«Խոսքը հատկապես Կիևյանի, Հաղթանակի և Դավթաշենի կամուրջների մասին է: Նրանց մոտ, ովքեր սովորաբար տեղաշարժվում են այդ կամուրջներով, պատահաբար փչանում են մեքենաները, թողնում է անիվը կամ վերջանում վառելիքը, նրանք կարող են միացնել վթարային ազդանշանն ու ոտքով շարժվեն դեպի խորհրդարանի շենք: Եվ բոլորին, ում հանդիպեն ճանապարհին, տեղեկացնեն, որ շարժվում են դեպի ԱԺ», -հայտարարեց ընդդիմադիր գործիչը:
Բացի այս, Փաշինյանը կոչ արեց նույն մեթոդներով արգելափակել փողոցները` երիտասարդները պետք է պառկեն ավտոբուսների դիմաց, իջեցնեն տռոլեյբուսի գծերը և այլն:

Հաջորդ քայլը, որ պետք է արվի, դա Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքի խոչընդոտումն է: Փաշինյանը տեսնում է դա հետևյալ կերպ` 4-5 հոգանոց խմբերը այն պահին, երբ բացվում են գնացքի դռները, պառկում են պլատֆորմի և վագոնի արանքում և թույլ չեն տալիս, որպեսզի մետրոն աշխատի.

«Որոշ քաղաքացիների կարող են բերման ենթարկել, բայց ոստիկանական ուժերը բավարար չեն, որպեսզի բռնեն բոլորին, փողոցներում խցանումներ կլինեն և նրանք չեն կարողանա օպերատիվ արձագանքել»,- շեշտեց ընդդիմադիր գործիչը:
Անհնազանդության ձևերից մեկը նաև բանկային քարտերից գումարը կանխիկացնելն է, ինչպես նաև համատարած դասադուլը:

Վերջում Փաշինյանը հավելեց, որ եթե այսօր գիշեը ձերբակալումներ լինեն ընդդիմադիրների շարքերում, ապա դա անհնազանդության այս պլանները չպետք է փոխի: «Եթե մենք ամենն անենք ըստ այս ծրագրի, ապա արդեն երեկոյան կմտնենք Բաղրամյան պողոտա ու կշրջափակենք Ազգային Ժողովը», — հավելեց նա: