25.11.2024
Լավրով. Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է ակտիվացնել
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Նավթի ցածր գներն Իրանին ավելի ցավոտ կհարվածեն, քան պատժամիջոցները

Ֆինասական վերլուծաբան Վալերի Պոլխովսկին կարծում է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո մոտակա տարիներին Իրանը դժվար թե կարողա նավթի լուրջ ծավալներ դուրս բերել շուկաներ: Առավելագույնը կարղ է լինել մեկ միլիոն բարել 2016թ.-ին:

"Ավելին, պատժամիջոցները հանելու են, սակայն արդյոք Իրանը կկատարի ստանձնած պարտավորությունները: Իրանը շահագրգված չէ նավթի գների նվազմամբ, այլ հակառակը: Սկզբնական շրջանում Թեհրանը նավթի գների համար զեղչեր կսահմանի, սակայն բոլորը հասկանում են, որ դա ժամանակավոր զեղչեր են", - նշել է փորջագետը:

Միջազգային միջնորդ վեցնյակը՝ ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա ու Գերմանիա վերջապես կարողացել են Իրանի հետ համաձայնության հասնել նրա միջուկային ծրագրի շուրջ:

Դրան հաջորդած օրերին Արևմուտքն իր հաղթանակն էր նշում և հայտարարում, որ այժմ ՌԴ-ը կհասկանա, թե ինչ է նշանակում էժան նավթը: Սակայն փորձագետները նշում են, որ Մոսկվայի համար ամեն ինչ այդքան սարսափելի չի, քանի նա ՌԴ-ը գործում է ճիշտ ուղղությամբ և կարող է իրավիճակն հօգուտ իրեն փոխել, հայտնում է ok-inform.ru կայքը:

Իրանը հարուստ է նավթով, սակայն, առաջինը՝ նրա գրեթե բոլոր հանքավայրերը հայտնաբերվել են մինչև 1965թ.-ը և այդ ժամանակվանից զգալիորեն նվազել են առկա պաշարները: Երկրորդ՝ այնտեղ հայտնաբերվել է ընդամենը մեկ՝ Ազադեգան հանքավայրը, որը կարող է օրական տալ մինչև 260.000 բարել նավթ:

ՄԱԿ-ում Իրանի նախկին ներկայացուցիչ Դաուդ Բավանդը կարծում է, որ տարօրինակ է լսել այն կանխատեսումները, թե Իրանը շուտով շուկա է դուրս բերելու միլիոնավոր բարել նավթ և այն կդառնա ջրից ավելի էժան: Նրա խոսքով, իրանցիները օրեկան արդյունահանում են 2.85 միլիոն բարել նավթ, որոնցից կեսը վաճառում են Ճապոնիային և Չինաստանին:

"Ոչ ոք չի ցանկանում նավթի գներն իջեցնել 20 դոլարի ցածր: Դա Իրանի ավելի լուրջ կորուստներ կբերի, քան արևմտյան պատժամիջոցները: Ըստ այդմ Թեհրանը գործելու է շատ զգույշ, որպեսզի չվնասի իրեն: Իրանական արտահանումը նախկին մակարդակի հասցնելու համար պետք է վերաբացել փակված հանքավայրերը, իսկ դա կխլի 3-5 տարի", - նշում է փորձագետը:

Ավելի բարդ է իրավիճակը գազի ոլորտում: 2003թ.-ին Իրանը երկրի գազաֆիկացման ծրագրի շրջանակներում ավելացրել է ներքին սպառումը 70 միլիարդ խմ-ից մինչև 160 միլիարդ խմ-ը: Մինչև 2016թ.-ը Իրանի բնակչության 90%-ը պետք է ապահովված լինի գազով, իսկ դրա համար կպահանջվի առնվազն 90 միլիարդ խմ գազ: Եվս 35 միլիարդ խմ գազ ծախսվում է Իրանի էներգագեներացիայի արտադրությունում, նույնքան էլ օգտագործում է իրանական արդյունաբերությունը:

Եվս 18 միլիարդ խմ գազ Իրանը արտահանում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Թուրքիա, գրեթե պատրաստ են պայմանագրերը Քաթարի և Օմանի հետ 15 միլիարդ խմ-ի չափով: Բանակցություններ են ընթանում Հնդկաստանի և Պակիստանի հետ, որը կարող է մարսել մոտ 25 միլիարդ խմ գազ:

Մինչև 2020թ-ը Իրանը կարող ավելացնել իր գազային հզորությունները մինչև 55 միլիարդ խմ: Այսինքն՝ պատժամիջոցների չեղարկումը իրանական նավթագազային արտահանման վրա այդքան էլ ուժեղ չի արտահայտվի: Էներգակիրները հավանաբար կգան ոչ թե Եվրոպա, այլ Ասիա: