24.11.2024
Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ
prev Նախորդ նորություն

Առաջիկայում ԿԲ-ն կարող է աստիճանական չեզոքացնել դրամավարկային խթանող պայմանները

2017 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է սպասվածին մոտ տնտեսական աճ: Այս մասին նշվել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում:


ԿԲ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միեւնույն ժամանակ հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն գերազանցել է ակնկալիքները, որը պայմանավորվել է հատկապես ծառայությունների եւ արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով:


Ներքին մասնավոր պահանջարկը նույնպես ավելի բարձր է սպասվում քան կանխատեսվում էր, որին շարունակում է նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը եւ ցածր գնաճային միջավայրը: Ներքին պահանջարկի ավելացումը շարունակում է արտահայտվել առեւտրի եւ ներմուծման բարձր աճերում, ինչպես նաեւ բնականոն գնաճի եւ գնաճային սպասումների վարքագծում:


ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող մակարդակը՝ հաշվի առնելով պահանջարկի վերականգնման կայունությունն ապահովելու անհրաժեշտությունը եւ գնաճային սպասումների վրա ակցիզային դրույքաչափերի եւ մաքսատուրքերի փոփոխության ազդեցության գերագնահատված լինելը: Միեւնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար:


Խորհուրդը գնահատում է նաեւ, որ գնաճի ընթացիկ եռամսյակի ծրագրից դեպի վերեւ շեղման ռիսկերը ավելանում են եւ հաստատում է իր պատրաստակամությունը դրանց դրսեւորման պարագայում համապատասխանորեն ճշգրտելու դրամավարկային քաղաքականության պայմանները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գների կայունությունը: