25.11.2024
Պատժամիջոցային գալարը ծանր վնաս է հասցրել ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններին. Լավրով
prev Նախորդ նորություն

Գերմանիայի ԱԳՆ-ն առաջիկա տարիներին Ուկրաինային եւ Թուրքիային չի տեսնում ԵՄ-ի կազմում

Ուկրաինան եւ Թուրքիան մոտ ապագայում չեն դառնա Եվրամիության անդամ: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Առաջիկա տարիներին ո՛չ Թուրքիային, ո՛չ Ուկրաինային ես չեմ կարող պատկերացնել ԵՄ-ի կազմում»,- ասել է նա:

Միեւնույն ժամանակ, նախարարը կողմ է հանդես եկել այս երկրների հետ «ավելի սերտ համագործակցության այլընտրանքային ձեւերի» որոնմանը: Նրա կարծիքով, նման փոխհարաբերությունների համար օրինակ կարող է դառնալ գործարքը, որին Բրյուսելը փորձում է հասնել Լոնդոն հետ: «Եթե մենք կարողանանք հասնել ողջամիտ համաձայնության, որը կկարգավորի Եվրոպայի հետ հարաբերությունները Brexit-ից հետո, դա կարող է նախադեպ դառնալ այլ երկրների համար՝ Ուկրաինայի կամ Թուրքիայի համար»,- մանրամասնել է Գաբրիելը:

Խոսելով Թուրքիայի հետ համագործակցության զարգացման մասին՝ նա չի բացառել, որ ի վերջո հնարավոր կլինի հասնել «մաքսային միության ավելի սերտ ձեւաչափի»: «Սակայն դա անհնար է, քանի դեռ Թուրքիայում իրավիճակը չի փոխվում», - ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը: