Պատժամիջոցային գալարը ծանր վնաս է հասցրել ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններին. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Մոսկվայի հետ հարաբերությունները կառուցելիս ԵՄ-ն կդադարի ընդառաջ գնալ ռուսատյաց երկրներին։
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ճնշմամբ Եվրամիության սկսած պատժամիջոցային գալարը մեր երկրների միջեւ կապերին լուրջ վնաս է հասցրել: Մենք գնահատում ենք Կիպրոսի դիրքորոշումը, որը հանդես է գալիս ՌԴ-ԵՄ հարաբերությունների արագ կարգավորման օգտին: Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ լիածավալ երկխոսության վերականգնման հեռանկարները 2 երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոս Անաստասիադիսը քննարկել են այս տարվա հոկտեմբերին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ»,- ասել է Լավրովը պարբերականի հետ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Մոսկվան տեղյակ է, որ ԵՄ երկրների քաղաքական եւ հատկապես գործարար շրջանակներում այս իրավիճակի հետ կապված դժգոհություններ հաճախ են բարձրաձայնվում: