25.11.2024
Թրամփը որոշել է Ուկրաինային զրկել ԱՄՆ-ի հետ առեւտրում ունեցած արտոնություններից
prev Նախորդ նորություն

Ավստրիայի կանցլեր. Թուրքիան վերջին տարիների իր քաղաքականությամբ ԵՄ-ում չպետք է տեղ ունենա

Թուրքիան վերջին տարիների իր քաղաքականությամբ ԵՄ-ում չպետք է տեղ ունենա, ազնիվ կլիներ միությանը երկրի անդամակցության բանակցությունները դադարեցնել: Այդ մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը։

«Մենք մարդու հիմնարար իրավունքների զգալի խախտումներ ենք տեսնում,- ասել է նա: - Չեմ ցանկանում համաձայնվել, որ ԵՄ-ն դրան հետեւում է եւ այնպես անում՝ իբր ոչ մի բան տեղի չի ունենում: Իմ կարծիքով՝ Թուրքիան, հատկապես հաշվի առնելով վերջին տարիների քաղաքականությունը, ԵՄ-ում տեղ չունի»,- հատուկ շեշտել է նա:

«Ազնիվ կլիներ ԵՄ-ին նրա անդամակցության բանակցությունները դադարեցնել»,- կարծում է Կուրցը: Նա միաժամանակ հիշեցրել է, որ «ԵՄ-ում ներկայումս այս հարցով մեծամասնություն չկա»: «Սակայն ես լավատեսորեն եմ տրամադրված, որ դա կհաջողվի առաջիկա տարիներին»,- հավելել է Ավստրիայի կանցլերը:


Նա պնդել է, որ «Թուրքիան փորձում է զգալի ազդեցություն ունենալ Ավստրիայում, Գերմանիայում եւ այլ երկրներում բնակվող թուրք համայնքի վրա եւ խոչընդոտել թուրքերի ինտեգրմանը»: