25.11.2024
Հս.Կորեան լուրջ միջուկային սպառնալիք է ԱՄՆ-ի համար. Կիմ Չեն Ըն
prev Նախորդ նորություն

Թրամփը որոշել է Ուկրաինային զրկել ԱՄՆ-ի հետ առեւտրում ունեցած արտոնություններից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է Ուկրաինային զրկել Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP), որով երկիրը հնարավորություն է ստացել մի շարք ապրանքներ արտահանել Միացյալ Նահանգներ զրոյացված կամ շատ ցածր մաքսատուրքերով:


Նման որոշման պատճառը, ինչպես նշել է Թրամփը, Ուկրաինային իշխանությունների մտավոր սեփականության պաշտպանության ուղղությամբ գործադրվող անբավարար ջանքերն են: Այդ մասին գրում է РИА Новости-ն` վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայությունը:


«Ոսումնասիրելով 1974 թվականի Առեւտրի մասին օրենքի դրույթները... այն մասին, թե որքանով է նշված զարգացող շահառու երկիրը ապահովում մտավոր սեփականության իրավունքի պատշաճ եւ արդյունավետ պաշտպանությունը, ես որոշեցի, որ նպատակահարմար է Ուկրաինայից ներկրվող մի շարք ապրանքների համար դադարեցնել Արտոնությունների ընդհանրացված համակարգի շրջանակներում սահմանված անմաքս ռեժիմը», - նշվում է փաստաթղթում:


Թրամփի իշխանության ժամանակ սա միակ դեպքը չէ, եր Ուկրաինան ու այլ պետություններ զրկվում են աջակցությունից կամ առեւտրի արտոնյալ պայմաններից: Այս տարվա մայիս ամսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրեց 2018 թվականի ֆինանսական տարվա համար առաջարկությունները, որոնք նախատեսում են էականորեն նվազեցնել ՀՀ-ին, Ուկրաինային եւ այլ պետություններին տրվող ֆինանսական աջակցությունը:


Հայաստանին առաջարկվում էր ընդամենը $6.8 մլն տրամադրել: Մինչդեռ 2017-ին տրամադրված օգնությունը կազմել էր $20.4 մլն։ Այսպիսով, օգնության ծավալը առաջարկում է նվազեցնել 67%-ով: Վրաստանին ու Ուկրաինային տրամադրվող օգնությունը նվազեցվելու է համապատասխանաբար 57%-ով ու 70%-ով, Ադրբեջանին օգնությունը՝ 90%-ով: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը կստանա 1 մլն դոլար: