5.04.2026
Գերմանիայի ԱԳՆ-ն առաջիկա տարիներին Ուկրաինային եւ Թուրքիային չի տեսնում ԵՄ-ի կազմում
prev Նախորդ նորություն

ԱՄՆ նախագահը պաշտոնավարման գրեթե մեկ երրորդը անցկացրել է գոլֆի դաշտերում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման 340 օրվա գրեթե մեկ երրորդը անց է կացրել իր կալվածքներում եւ գոլֆի ակումբներում, հաղորդում է The Hill թերթը:

Երբ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը դեկտեմբերի 22-ին ժամանել էր Փալմ Բիչ (Ֆլորիդա նահանգ), սկսվել էր նրա հանգստի 106-րդ օրը: Օվկիանոսի ափին գտնվող «Մար-ա-Լագո» կալվածքում, որը Թրամփը իր թվիթներում հաճախ «ձմեռային Սպիտակ տուն» է անվանում, նախագահական բազմանդամ ընտանիքը անց է կացնում սուրբծննդյան եւ ամանորյա տոները: Մայրաքաղաք Թրամփը նախատեսում է վերադառնալ միայն հունվարի 1-ին:

Թեեւ Թրամփը Փալմ Բիչ մեկնելուց առաջ լրագրողներին ասել էր, որ մտադիր է տոների ժամանակ «համառորեն աշխատել», այդ թվում նաեւ՝ ԿԺԴՀ-ի շուրջ իրավիճակի եւ Մերձավոր Արեւելքի խնդիրների հետ կապված, դեկտեմբերի 23-ին նա արդեն մի քանի ժամ շարունակ գոլֆ էր խաղում իրեն իսկ պատկանող ակումբում:

Սպիտակ տան ներկայիս ղեկավարը, ըստ անկախ դիտորդների, գոլֆի դաշտերում 81 օր է անցկացրել: Ինչը քաղաքական հակառակորդներին քննադատության համար առիթ է տալիս, շեշտում է պարբերականը:

Թերթը հիշեցրել է, որ անցյալ տարվա նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր, որ ընտրվելու դեպքում հազվադեպ կլքի Սպիտակ տունը, քանի որ «շատ աշխատանք կա»: «Ես չեմ դառնա այնպիսի նախագահ, որը արձակուրդ է գնում եւ հանգստյան օրեր վերցնում», - մեջբերել է The Hill-ը ԱՄՆ նախագահի խոսքերը:

Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հետ հայերի, քրդերի վրա հարձակվածներն ընդունեցին մեղքը
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար