25.11.2024
Պակիստանը չի ճանաչի Հայաստանը, քանի դեռ չեն իրագործվել ԼՂ-ին առնչվող ՄԱԿ-ի բանաձևերը
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. ԱԳՆ

Ռուսաստանը կշարունակի միջնորդական աջակցություն ցուցաբերել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին «Մոսկվա-Բաքու» պորտալին հայտնել են ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի բաժնից՝ մեկնաբանելով 2017 թվականին ԼՂ հակամարտության ուղղությամբ աշխատանքի արդյունքները։

Ինչպես նշել են ԱԳՆ-ում, անցնող տարում միջնորդների, ներառյալ Ռուսաստանի ջանքերը, ուղղված են եղել ռազմական ռիսկերի նվազեցմանն ու ԼՂ հակամատող կողմերի միջև անմիջական երկխոսության վերականգնմանը։

«Այդ աշխատանքի շոշափելի արդյունք է դարձել հոկտեմբերին հայ-ադրբեջանական գագաթնաժողովի անցկացումը, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնելու բանակցային գործընթացը և ընդունելու հավելյալ միջոցառումներ, որոնք կնպաստեն շփման գծում լարվածության թուլացմանը։ Մենք ողջունում ենք նախագահների կողմից ընդունված որոշումները, ակտիվորեն մասնակցում գագաթնաժողովին հաջորդած ԼՂ կարգավորման մի շարք հանդիպումներին, այդ թվում ԱԳ նախարարների մասնակցությամբ, կոչ ենք անում կողմերին միջնորդների առաջարկների հիման վրա արդյունավետորեն որոնել փոխզիջումներ։ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահության գործընկերների հետ կշարունակենք միջնորդական աջակցություն ցուցաբերել այդ ձգձգվող հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում հունվարին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա խորհրդակցությունների ընթացքում»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։