22.04.2025
Ալիևը քննադատել է Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումն ու վերանայման կոչ արել
prev Նախորդ նորություն

Սիրիական զինվորականները Դամասկոսի արեւմտյան հատվածում ահաբեկչություն են կանխել

Սիրիայի զինված ուժերը հատուկ ծառայությունների հետ համատեղ Դամասկոսի արեւմտյան մուտքի մոտ ահաբեկչական հարձակում են կանխել, հաղորդում է ՍԱՆԱ սիրիական պետական լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ հատուկ ծառայությունների օպերատիվ աշխատանքը թույլ է տվել հայտնաբերել նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը, ինչի շնորհիվ ուժայինները ժամանակին արգելափակել եւ ոչնչացրել են առանց համարանիշների պայթուցիկ ավտոմեքենան: Ավտոմեքենայի ղեկին մահապարտ է եղել:

Հակաահաբեկչական գործողությունները ընթանում էին Մութահալլիք ճանապարհին՝ «Ալ-Լիուան» կամրջի կողքին:

Գուտերեշ. «ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ամենալավ երաշխիքն է»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան