«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը նախապատրաստել է զեկույց, որում պնդում է, որ ընտանեկան բռնության կանխարգելման և սեռական փոքրամասնությունների խտրականության մասին օրենքների ընդունումը Հայաստանում հինգերորդ շարասյան աշխատանքի արդյունք է: Զեկույցը ներկայացնում ենք ստորև.
Մաս 1. Ընտանեկան բռնության օրինագծի լոբբինգի նախապատմությունը (2009-2017թթ.)
Հայաստանի ոստիկանության 2012թ-ի վիճակագրության համաձայն երկրում արձանագրվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որը կազմում է ընդհանուր բռնությունների թվի 0,025%-ը: Այդ նույն թվականին Մեծ Բրիտանիայում ընտանեկան բռնության թիվը կազմել է 796 935, որը տոկոսային հարաբերությամբ 49 անգամ ավելի է, քան Հայաստանում: 2015թ-ին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 645 դեպք:
Կարելի է շարունակել համեմատել թվերն այլ երկրների հետ, ինչպես օրինակ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների և հասկանալ, որ հայկական իրականության մեջ իրավիճակը արմատապես տարբերվում է, քանի որ բռնության դեպքերի թիվը համեմատելի չէ այլ երկրների դեպքերի թվի հետ: Հարց է առաջանում, թե ինչու են Հայաստանում հանկարծ սկսել խոսել ընտնեկան բռնության կանխարգելման մասին օրենքի անհրաժեշտության մասին պաշտոնական մակարդակով:
Պետք է նշել, որ «Կանանց իրավունքների աջակցման կենտրոնը» սկսել է մշակել այս օրենքը դեռ 2007թ-ից: 2009թ-ի սեպտեմբերին այն ներկայացվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, իսկ 2010թ-ին նաև Կառավարություն, սակայն վերջինս մերժել է այն: Հետագայում այն սկսվել է լոբբինգ արվել «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի կողմից, որը կազմված է 7 Հկ-ներից` «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Կանանց իրավունքների կենտրոն», «Կանանց աջակցման կենտրոն», «Հասարակություն առանց սահմանների», «Փինք-Հայաստան», «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն», «Իրական աշխարհ, իրական մարդիկ»: Բայց օրինագիծը երկրորդ անգամ նույնպես մերժվել է:
Մաս 2. Սորոսի հիմնադրամը և Հկ-ներ, որոնք Հայաստանում աջակցում են այդ օրինագիծը
«Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի անդամները դրամաշնորհային կազմակերպություններ են, որոնք հիմնականում զբաղվում են գենդերային հավասարության և սեռական փոքրամասնությունների պաշտպանության հարցերով: Հարկավոր է ուշադրություն դարձնել այս ՀԿ-ների արևմտյան հիմնադրամներից ստացած գումաների վրա: 2016-2017թթ-ին այդ նույն կազմակերպությունները Սորոսի հիմնադրամից ստացել են 162 936 ԱՄՆ դոլար: «Փինք Արմենիա» ՀԿ-ն բրիտանական «Սիգրիդ Ռաուսինգ Թրասթ» հիմնադրամի կողմից սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար ստացել է 80 000 ֆունտ ստերլինգ, իսկ «Կանանց ռեսուրսային կենտրոն» Հկ-ն` 180 000 ֆունտ ստերլինգ: Խոսքը դեռ գնում է միայն երկու հիմնադրամների մասին, որոնք ֆինանսավորում են այս ՀԿ-ները, եթե նայենք ամբողջ ցանկը, ապա կարելի է ենթադրել, որ կոալիցիայի անդամները մեկ տարում ստանում են հազարավոր դոլարներ գենդերային անհավասարության դեմ պայքարելու նպատակով:
Հայաստանի ճգնաժամային իրավիճակներում այդ Հկ-ներն այլ դրամաշնորհային կազմակերպությունների հետ միասին մշտապես գտնվում են ուշադրության կենտրոնում: Հենց այդ կազմակերպություններն էին, որ ոստիկանական շենքի գրավման ժամանակ հանդես էին գալիս Հայաստանի իշխանությունների դեմ հայտարարություններով և Ֆեյսբուք սոցիալական ցանցում տրածում էին ոստիկանության հետ պայքարի ինստրուկցիաներ: Դժվար չէ կռահել, որ այս կազմակերպությունների հովանավորները և դոնորները նրանց վճարում են այն բանի համար, որ բացի կանանց և սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունից, անհրաժեշտ պահին հանդես գան իշխաությունների դեմ: Այդ իսկ պատճառով նմանատիպ ՀԿ-ներին ընդունված է անվանել հինգերորդ շարասյուն, քանի որ նրանք ուղղորդվում են արտաքին ուժերի կողմից և ունեն ապակառուցողական նշանակություն: Այս կազմակերպությունների` ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման դրդապատճառը հայտնի է. բռնության զոհերի ֆոնին նոր դրամաշնորհների ստացում:
Եթե մենք խոսում ենք Հայաստանում հինգերորդ շարասյան մասին, ապա պետք է նաև նշել, որ վեցերորդ շարասյան նշաններ նույնպես կան, որը գտնվում է երկրի պետական կառույցներում: Օրինակ ինչու է արդարադատության նախարարությունն այժմ հանդես գալիս նման նախաձեռնությամբ` դրամաշնորհային կազմակերպություններին նոր ազդակ տալով:
2016թ-ին Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության քաղաքագիտության, ԶԼՄ-ների և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը հայտարարել է, որ ԵՄ-ն Հայաստանին բյուջետային աջակցություն կցուցաբերի ընտանեկան բռնության օրենքի ընդունման փոխարեն: Նշվել էր նաև գումարի չափը` 11մլն եվրո: Այդ պահից սկսած մի շարք չինովնիկներ սկսեցին ավելի հաճախ հիշատակել «ընտանեկան բռնություն» բառակապակցությունը: Թե ինչու է Հայաստանում հասարակական և քաղաքական մակարդակներում աջակցվում այս օրենքը, ենթադրությունները թողնում ենք ձեզ: Սակայն պետք է նաև հիշել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԱՊՀ երկրների գագաթնաժողովի ժամանակ կատարած այն հայտարարության մասին, որ Հայաստանը աջակցում է Ռուսաստանի` ընտանիք կառույցի և ավանդական ընտանեկան արժեքների մասին հայտարարությանը: Դա հստակ հաղորդագրություն էր պետության նախագահի կողմից, ով ղեկավարում է ազգային-պահպանողական գաղափարախոսություն ունեցող կուսակցություն:
Այս տարի հոկտեմբերին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հրահանգ է տվել հատուկ ծառայություններին զբաղվել Սորոսի հիմնադրամով և հնարավորինս արագ դադարեցնել դրա` երկրի ներքաղաքական գործընթացներում ուեցած ազդեցությունը: Փաստաթղթում հավաքված են եղել Եվրոպական խորհրդարանի 226 անդամների մասին ինֆորմացիա, որոնք համարվում են «Բաց հասարակություն» հիմնադրամի լոբբիստներ: Եվրախորհրդարանի այս ներայացուցիչները ֆինանսավորվել են ամերիկացի միլիարդատիրոջ կողմից «գենդերային հավասարության», «ԼԳԲՏ իրավունքների պաշտպանության», «Ոկրաինան ԵՄ-ին մոտեցնելու» և և, իհարկե, Ռուսաստանին հակազդելու նպատակներով: Հենց այս գործոնն է ապահովում Սորոսի հիմնադրամի հետ համագործակցության հինական դերը: Միայն հակառուսական չինովնիկները կարող են Ջորջի հաճախորդները դառնալ, մյուսները դուրս են խաղից: Փաստաթուղթը բացահատում է այնպիսի չինովնիկների անուններ, որոնց մասին խոսելն անիմաստ է, սակայն հիմնադրամի աշխատանքի սկզբունքների մասին պետք է մանրամասն մտածել:
«Բաց հասարակություն» հիմնադրամը աշխարհի 100 երկրներում ունի ներկայացուցչություններ: 1980-ական թվականների կեսերին այս կազմակերպություններն աջակցել են Արևելյան Եվրպայի երկրների և Բալկանների հասարակական սեկտորին: Այն Հկ-նեը, որոնք ֆինանսավորվում են Սորոսի կողմից Լեհաստանում մեղադրվում են հակապետական գործողություններ իրականացնելու մեջ:
Հայաստանում միայն վերջին 3-4 տարիների ընթացքում Սերոսի հիմնադրամը որոշ հայկական Հկ-ների տրամադրել է մոտ 5 մլն դոլար «դեմոկրատական արժեքների» զարգացման նպատակով: Բոլորին պարզ է, որ Սորոսի համար դեմոկրատական արժեքներն առաջին հերթին «ԼԳԲՏ համայնքի պաշտպանությունն է», ավելի ճիշտ անչափահասների շրջանում այլասերվածության քարոզի համար պայքարը և «գենդերային հավասարությունը», այսինքն հայկական ընտանիքների քայքայումը կանանց իրավունքների պաշտպանության ֆոնի տակ, որոնք իբրև մշտապես ենթարկվում են բռնության ընտանիքում: Հենց այս մասին էր խոսում Հունգարիայի վարչապետը, իսկ հրապարակված գաղտնի փաստաթղթերը խոսում են այն մասին, որ ԵՄ-ն հանդիսանում է Ջորջի փորձարկման հարթակ:
Հայաստանում հենց այս սկզբունքով են մշակվել ընտանեկան բռնության և սեռական փոքրամասնություների մասին օրենքները, որոնք տարիներ շարունակ աջակցվել են Սորոսի «հաճախորդների» կողմից: Մնում է իմանալ, թե ովքեր են հայկական իշխանություններում հանդիսանում Ջորջ Սորոսի հաճախորդները:
Մաս 3. Սոցհարցում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի ընդունման վերաբերյալ
Նոյեմբերի 24-ին Հայաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս խնդրի շուրջ հասարակության կարծիքն իմանալու նպատակով «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի փորձագետներն իրականացրել են հարցում Հայաստանի մոտ 3300 քաղաքացիների շրջանում: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հարցվողների մեծ մասը (59%) բացասական է վերաբերվում ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրին, 34%-ը դրական պատասխան է տվել, իսկ 7%-ը չեզոք դիրքորոշում է հայտնել:
Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը բացասական պատասխան տվողների 62%-ի կարծիքով Եվրամիությունը Հայաստանին պարտադրում է ընդունել զանազան օրենքներ, իսկ 58%-ի կարծիքով այդ համաձայնագրի շրջանակներում հայ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները չեն լուծվում:
ՀՀ Արդարադատության նախարարությունը նախապատրաստել և հանրության դատին է ներկայացրել ընտանեկան բռնության կանխարգելման և խտրականության մասին օրենքները, որոնց շուրջ հասարակությունը տարակարծիք է: Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը պարունակում է իր մեջ այնպիսի դրույթներ, որոնք մինչ այժմ անհայտ են եղել ոչ միայն հայաստանյան իրավական պրակտիկայում, այլ նաև միջազգային, և դա է պատճառը, որ այդ օրենքը մեծ վրդովմունք առաջացրեց:
Համաձայն խտրականության մասին օրենքի (քրեական օրենսգրքի 197-րդ հոդված) սեռական փոքրամասնությունների նկատմամբ ոտնձգություն կատարելը դատապարտվում է տարբեր վարչական տույժերից մինչև 2 տարի ազատազրկմամբ: ՀՀ-ն ունի այս օրենքների անհրաժեշտությունը, թե ոչ, հարցվածների 57%-ի կարծիքով ոչ, 27%-ի կարծիքով` այո, իսկ 16%-ը չգիտի այս հարցի պատասխանը:
Թե ինչպիսի հետևանք կունենա այդ օրենքների ընդունումը Հայասանի համար համաձայն հարցման արդյունքների. «Մասնակիցների 34%-ի կարծիքով կոտնահարվեն ընտանեկան արժեքները, 42%-ը կարծում է, որ դրանք կհանգեցնեն երկրում հեղաշրջմանը, 49%` հասարակության մեջ կտարածվի այլասերվածություն, 11%-ի կարծիքով դրանք կբերեն ընտանիքներում բռնության նվազմանը, իսկ 3%-ը գտնում է, որ օրենքների ընդունումը ոչ մի հետևանքի չի հանգեցնի:
Տարիներ շարունակ որոշ ՀԿ-ներ լոբբինգ են արել վերոնշյալ օրենքները և ձգտել են դրանց ընդունմանը: Այդ ՀԿ-ների հիմնական հովանավորը եղել է «Բաց հասարակություն-Հայաստան» հիմնադրամը, որը ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի հիմնադրամն է: Հարցման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այս հարցին, որի արդյունքում պարզվել է, որ հարցման մասնակիցների 74%-ի կարծիքով Հայաստանում նման հիմնադրամներ չպետք է գործեն, 18%-ի կարծիքով պետք է գործեն, իսկ 8%-ը այս հարցի պատասխանը չգիտի: