ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ուֆա՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին մասնակցելու համար: Երևանը դեռևս 2013թ.-ին է հայտարարել, որ ցանկանում է դիտորդի կարգավիճակ ունենալ կազմակերպությունում:
Այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ են Չինաստանը, Ղազախստանը, Ղրղսզտանը, ՌԴ-ը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանը և Աֆղանստանը: Նույնատիպ կարգավիճակ՝ Հայաստանից բացի, ստանալու հայտ է ներկայացրել Շրի Լանկան, որը այս պահին երկխոսության գործընկեր է: Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ է ցանկանում ստանալ նաև Բելառուսը:
Ռուսաստանից փորձագետ
Ալեքսանդր Սիտինի կարծիքով, Հայաստանը հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ, պետք է և կարող է ստանալ կազմակերպությունում դիտորդի կարգավիճալ` հաշվի առնելով, որ Շանհայի համագործակցության կազմակերպության առաջատար երկրները՝ Ռուսաստանը և Ղազախստանը նաև ԵԱՏՄ-ի անդամ են:
Նրա խոսքով, Հայաստանը կարող է առավելագույն օգուտներ ստանալ այդ կարգավիճակից: Սակայն ամբողջ խնդիրը, ըստ Սիտինի, այն է, որ կազմակերպությունում ներկա են տարբեր, շատ դեպքերում տնտեսական և քաղաքական հակադիր ուղենիշներ ունեցող երկրներ:
«Նրանք ունեն հակասություններ, որոնք ժամանակի ընթացքում միայն սրվելու են: Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներըն ոչ միշտ են հակված շարժվել Կրեմլի արտաքին քաղաքական ուղենիշով: Հենց որ առաջանան առևտրա-տնտեսական հարաբերություններից դուրս գալու միտումներ, միանգամից հակասություններ կծագեն: Այս պահին նաև քննարկվում է Իրանի հնարավոր մասնակցությունը այդ կազմակերպությանը: Դուք կարող եք պատկերացնել իրավիճակ, երբ կազմակերպությունում ներգրավված է այնքան բարդ և բազմաթիվ հակամարտությունների մեջ ներգրավված խաղացող Իրանը: Ինձ թվում է, որ հույս դնել Շանհայի համագործակցության կազմակերպության վրա, որպես կայացած կառույցի, պետք չէ», - նշել է Սիտինը՝
VERELQ-ի թղթակցի հետ զրույցում:
Հայաստանցի տնտեսագետները բացատրում են Երևանի՝ Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ձեռք բերելու ցանկությունն առաջին հերթին չինական շուկայի հեռանկարներով:
"Այլընտրանք" կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր
Թաթուլ Մանասերյանի կարծիքով, դիտորդի կարգավիճակի առկայության դեպքում Հայաստանը անմիջականորեն կապ կունենա այդ ազդեցիկ կազմակերպության ներսում տեղի ունեցող գործընթացների հետ:
"Երևանը կարող է մասնակցություն ունենալ բոլոր քննարկումներում՝ առանց ձայնի իրավունքի և կազմակերպության քաղաքականության վրա ազդելու հնարավորությունի և անմիջականորեն ծանոթանալ կազմակերպության ներսում տեղի ունեցող գործընթանցներին: Դա նաև թույլ կտա Հայաստանին ուղիղ կապ հաստատել կազմակերպության անդամների հետ և նրանց տրամադրել երկրում արտադրվող ապրանքներն ու ծառայությունները: Կազմակերպության հետ անմիջական երկխոսությունը հնարավորություն է ընձեռնում իր ապրանքները և ծառայությունները առաջ տանել Շանհայի կազմակերպության անդամ-երկրների շուկաներում", - նշեց Մանասերյանը
VERELQ-ի հետ զրույցում:
Դեռևս 2013թ.-ին Հայաստանի վարչապետ
Տիգրան Սարգսյանի Պեկին կատարած այցի և չինացի գործընկեր
Լի Կեցյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Չինաստանը պատրաստ է ավելացնել իր ներդրումները Հայաստանում և ներկրել հայկական արտադրանքը:
Մանասերյանի խոսքով, Հայաստանը այս պահին Չինաստան է արտահանում միայն կոնյակ: Սակայն եթե հաջողվի որաշակի տեղ գրավել չինական շուկայում, հմուտ կերպով ներկայացնել բրենդը, առաքումները կտրուկ կավելանան, համոզված է նա:
«Հաշվի առնելով չինական շուկայի ծավալը` մենք չենք կարող ապահովել նրա պահանջարկը, եթե անգամ հինգ անգամ ավելացնենք մեր կոնյակի արտադրությունը: Չնայած բավականին դժվար է մուտք գործել չինական շուկա, քանի որ շատերն են ցանկանում լինել այնտեղ, սակայն խելացի տնտեսական դիվանագիտության դեպքում խնդիրը կարելի է լուծել: Իսկ սերտ քաղաքական կապերը միայն կնպաստեն դրան», - պարզաբանեց փորձագետը: