23.11.2024
Գագիկ Եգանյան. 2600 ՀՀ քաղաքացիների վրայից հանվել է ՌԴ մուտքի արգելքը
prev Նախորդ նորություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի դիտորդի կարգավիճակ ստանալ ՄԱԿ-ում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հույս ունի դիտորդ-կազմակերպության կարգավիճակ ստանալ ՄԱԿ-ում մինչև տարեվերջ: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ինտեգրացիոն և մակրոտնտեսության հիմնական հարցերով նախարար Տատյանա Վալովայան:

ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի նիստում Վալովայան պատմել է 2015թ.-ի հունվարի 1-ին ԵԱՏՄ-ի կազմավորման և նրա նպատակների մասին: Իր ելույթում նա հայտարարել է լրագրողներին, որ ինտեգրացիոն կազմակերպության անդամներն աշխատում են ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու բանաձևի վրա, փոխանցում է Ռիա Նովոստին:

Պատասխանելով այն հարցին, թե երբ բանաձևը պատրաստ կլինի և կներկայացվի ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին` նա նշել է, որ իրենք իհարկե կցանկանային, որ այս տարի: Նրա խոսքով, դիտորդի կարգավիճակը, իհարկե, իրենց անհրաժեշտ է: Սակայն դրա բացակայությունն իրենց այս պահին ընդհանրապես չի խանգարում: Վալովայան ասել է, որ իրենք կազմավորվել են հունվարի մեկին՝ մինչ այդ կար Եվրասիական տնտեսական ընկերակցությունը:

Մինչ այդ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից ընդունված բանաձևում ողջունվել է ԵԱՏՄ-ի ստեղծումը:

Դիտորդի կարգավիճակը հնարավորություն է տալիս պաշտոնապես մասնակցել բոլոր միջոցառումներին, որն անցկացնում է ՄԱԿ-ը և նրա մասնագիտացված ինստիտուտները, իրականացնել համատեղ նախագծեր: Նա հիշեցրել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կոնֆերենսի (UNCTAD) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) հետ առկա համագործակցության մասին:

ԵԱՏՄ-ը տնտեսական միություն է, որը ստեղծվել է 2015թ.-ի հունվարի մեկին: Նրա անդամներն են հանդիսանում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: