24.11.2024
ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն կոչ է անում Արտաշես Գեղամյանին վերադառնալ քաղաքակիրթ դաշտ

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ նախօրեին Ազգային Ժողովում պատգամավորներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: 


Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.


«Ազգային ժողովում երեկ պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի հետ կապված` ևս մեկ անգամ հայտարարում ենք մեր տեսակետը. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և խմբակցությունը խիստ բացասաբար և քննադատաբար են մոտենում քաղաքակիրթ մոտեցումների սահմանները հատող հարցի լուծման ցանկացած այլ ձևաչափի:


Վիճաբանություններից, հայհոյանքներից, վիրավորանքներից, նույնիսկ, քաշքշոցներից ոչ մի պառլամենտ ապահովագրված չի, դա է ցույց տալիս միջազգային փորձը, բայց մեզ համար նման ձևով հարաբերություններ պարզելը պարզապես անընդունելի է, մենք պետք է ներդնենք մեր բոլոր ջանքերը, որպեսզի ՀՀ ԱԺ-ում ի սպառ վերանան և բացառվեն նման երևույթները:


Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին և քաղաքական գործիչներին վերանայել իրենց մոտեցումները և վերադառնալ քաղաքակիրթ դաշտ»: