22.07.2025
Չեխիան չի վաճառել զենք այնպիսի վտանգավոր երկրի, ինչպիսին Ադրբեջանն է. Շտեխ
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն և Բելառուսը Հայաստանի ռազմական տեխնիկան ներքին գներով կնորոգեն

Ռուսաստանը և Բելառուսը Հայաստանի ռազմական տեխնիկան ներքին գներով կնորոգեն: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:


Փոխնախարարը ներկայացրեց «Պաշտպանական համակարգի» ռուս-բելառուսական ֆինանսաարդյունաբերական խմբին Հայաստանի անդամակցության համաձայնագիրը, որտեղ ամրագրվում է այդ նորմը:


Ըստ Զաքարյանի, այսուհետ Ռուսաստանը և Բելառուսը կկարողանան Հայաստանի տեխնիկայի վերանորոգումը ներքին գներով կատարել: Ի դեպ, այս երկրների պատվերները կարող են իրականացնել նաեւ ռազմական արդյունաբերության հայկական ձեռնարկությունները, որոնք եւս կմիանան այս համակարգին:

«ՌԴ-ն մեզ պետք է այնքան, որքան մենք՝ ՌԴ-ին». Միացյալ խմբավորման համաձայնագիրն ԱԺ-ում է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` spress.ge
21.07.2025
Ղրղզստանը, Ղազախստանը և Ադրբեջանը՝ Վրաստանի արտահանման գլխավոր ուղղություններն 2025-ին