24.11.2024
Հայաստանը պետք է խորացնի ՀԱՊԿ կապերը. Շարմազանով
prev Նախորդ նորություն

ԱԺ-ն դեմ քվեարկեց Ելք-ի՝ ԵԱՏՄ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին

Ինչպես և սպասելի էր, Ազգային Ժողովը այսօր մերժեց Ելք խմբակցության՝ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Նախագիծը մերժվեց 10 կողմ, 79 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: 


Ուշագրավ մի միջադեպ է արձանագրվել քվեարկության ժամանակ. կողմ քվեարկածներից մեկը եղել է ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը, ով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ամենաակտիվ կողմնակիցներից է և հարցի քննարկման ժամանակ էլ հերթական անգամ հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ճիշտ ու արդարացված որոշում է, իսկ միությունից դուրս գալը կլինի ճակատագրական ՀՀ համար: Քվեարկությունից հետո պատգամավորը հայտարարեց, որ սխալմամբ է կողմ քվեարկել:


Հանձնաժողով ստեղծելու առաջարկին կողմ է քվեարկել նաև «Ծառուկյան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, թեև խմբակցությունը նախօրեին հայտարարել էր, որ դեմ նման գործընթացին: