24.11.2024
ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը Բրյուսելում կարևոր ձեռքբերումներից մեկը կարող է դառնալ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կկատարի իր առաջին այցը Երևան և Բաքու

Այս շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը կկատարի իր առաջին պաշտոնական այցը Երևան և Բաքու՝ հանդիպելու տեղի պաշտոնատար անձանց և տեղում ծանոթանալու իրավիճակին: Այս մասին հատնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:


Նշվում է, որ տարածաշրջանում գտնվելու ընթացքում Շեֆերը Մինսկի խմբի մյուսհամանախագահների հետ միասին նաև կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների: 


«ԱՄՆ-ը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը և կշարունակի ակտիվորեն աշխատել կողմերի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Շեֆերը որպես ԱՄՆ համանախագահ պաշտպանում է մեր վաղեմի քաղաքականությունը՝ ընդունված Մինսկի խմբի եռանախագահների շրջանում, այն է՝ արդարացի կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա, որը ներառում է Հելսինկյան եզրափակիչ ակտը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ինքնորոշման սկզբունքները»,- ասված է հաղորդագրության մեջ: