23.11.2024
Քրդական հանրաքվեի կազմակերպիչները կհետապնդվեն օրենքով
prev Նախորդ նորություն

Թուրքիան ծրագրում է նավթի առեւտուր կատարել միայն Իրաքի կառավարության հետ

Թուրքիայում հայտարարել են, որ ծրագրում են նավթի արտահանումը քննարկել միայն պաշտոնական Բաղդադի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի ներկայացուցչությանը:


Ալ Աբադին հայտարարել է, որ հեռախոսային բանակցություններ է վարել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Յըլդըրըմն ասել է, որ իր երկիրը լիովին աջակցում է Իրաքի կառավարության պահանջներին՝ կապված Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ: Վարչապետը Իրաքի Քուրդիստանը շրջանցող նավթի արտահանման վերաբերյալ մանրամասներ չի հայտնել:


Հիշեցնենք, որ Իրաքյան Քուրդիստանում անկախության հարցով հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 93.29 տոկոսն «այո» է ասել անկախացմանը:


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբ իրենք սկսեն կիրառել նախատեսված պատժամիջոցներն Իրաքյան Քուրդիստանի դեմ, սովի կմատնեն ամբողջ ժողովրդին, եւ այդ դեպքում քրդերին չի օգնի անգամ Իսրայելը:


Նա նաեւ հայտարարել էր, որ թուրքական զորքերը հենց այնպես չեն տեղակայված Իրաքի հետ սահմանին ու կարող են «գալ հանկարծակի՝ գիշերը»: