23.11.2024
Քուրդիստան, Սիրիա, ԻՊ. Էրդողանն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել
prev Նախորդ նորություն

Իրանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ կպատասխանեն իրանցիների համար ԱՄՆ մուտքի նոր արգելքին

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը չի բացառել, որ Թեհրանը ԱՄՆ մուտքի նոր արգելքին պատասխան միջոցառումներ կձեռնարկի, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի վերջին մտցրել է 8 երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ցավալի է, որ աննշան քաղաքական պատճառներով ԱՄՆ նախագահը որոշել է հեռանալ… եւ վանել մի ամբողջ ազգի, որը ոչ մեկին վնաս չի տվել»,- ասել է Զարիֆը AP-ի հետ զրույցում:

«Կարծում եմ, որ մենք պետք է պատասխանենք ԱՄՆ ընդունած միջոցառումներին, որպեսզի պահպանենք մեր քաղաքացիների արժանապատվությունը»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը:


Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները դեռեւս չեն ընդունել պատասխան գործողությունների վերաբերյալ որոշումը: